Ռոմոդանովսկի կայարան
Տեսակ | երկաթուղային կայարան և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նիժնի Նովգորոդ |
Հիմնադրված է | 1904 |
Բացված | 1900 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Ռոմոդանովսկի կայարան (ռուս.՝ Ромода́новский вокза́л, Կազանսկի կայարան, ռուս.՝ Каза́нский вокзал), Նիժնի Նովգորոդի նախկին կայարանը, որը գոյություն է ունեցել մինչև 1974 թվականը։ Կառուցման աշխատանքները սկսվել են 1900 թվականին, ավարտվել՝ 1904 թվականին։ Շենքը գտնվում է Կազանսկայա հրապարակի թիվ 1 հասցեում։ Շենքում տեղակայված է մասնավոր ընկերություն, ուստի տարածքը հանրային հասանելություն չունի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1896 թվականին Նիժնի Նովգորոդ քաղաքում կայացել է Համառուսաստանյան գեղարվեստա-արդյունաբերական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսից հետո քաղաքում ստեղծվել է Տեխնիկական միություն, որը զբաղվել է քաղաքը երկաթուղով կապելու հարցերով։ Միությունը մշակել է Նիժնի Նովգորոդ-Կազան նախագիծը։ Որպեսզի Օկայի վրայով կամուրջ չանցնի, որոշվել է երկաթուղային ուղիներ կառուցել ափամերձ տեռասի երկայնքով։ Կայարանի տեղը ընտրվել է Օկայի աջ ափին՝ Դեգտյարյովների և Բաշկիրովների ալրաղացների նավակայանի մոտ։ 1900 թվականին սկսված շինարարությունն ավարտվել է 1904 թվականին։
Կայարանի տեսքը դրոշմել է այդ ժամանակվա հայտնի լուսանկարիչ Մաքսիմ Պետրովիչ Դմիտրիևը։
1974 թվականին Նիժնի Նովգորոդում տեղի ունեցավ մի քանի սողանք, որոնցից մեկը փակել է Միզայից դեպի Ռոմոդանովսկի երկաթուղային կայարան ճանապարհը։ Քանի որ 1969 թվականին Օկայի վրա կառուցվել է Սարտակովսկի երկաթուղային կամուրջը, որը միավորել է աջակողմյան և ձախակողմյան երկաթուղային գծերը քաղաքի շրջակայքի հետ, որոշվել է փակել Ռոմոդանովսկի երկաթուղային կայարանը։ Միզա կայարանից Գորկի-Կազան կայարան անցնող հատվածի երկաթուղային գիծը ապամոնտաժվել է, շենքը աստիճանաբար սկսել է խարխլվել։
1993 թվականին կայարանի շենքը ներառվել է ճարտարապետական հուշարձանների կազմում, սակայն դա էլ չի բարելավել շենքի վիճակը։ Օգնության է հասել «ՆովաԿարդ» ընկերությունը։ Ուսումնասիրելով հին լուսանկարները՝ նրանք վերակառուցել են շենքի արտաքին տեսքը։ 2003 թվականին ընկերությունը տեղափոխվել է նախկին երկաթուղային կայարանի շենք։ Կայարանի վերակառուցման հեղինակները պարգևատրվել են «Զոդչեստվո-2005» միջազգային փառատոնի բրոնզե դիպլոմով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Зодчество-2005». Список лауреатов». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Надежда Трофимова. Начальник вокзала Արխիվացված 2007-09-28 Wayback Machine // «Крупный План», № 6(8), июнь 2006. — Интервью с бизнесменом В. Крупновым, владельцем компании «НоваКард».